Փաստաբանին ներս չեն թողնում բերման ենթարկված ակտիվիստի մոտ

Ոստիկանության զորքեր բերման ենթարկվածներից բոլորն ազատ են արձակվել, նրանից մի մասը բռնությունների է ենթարկվել, անազատության մեջ պահվել է նախատեսված 3 ժամից ավելի. «Մինչև 12 ժամ մարդիկ ապօրինի պահել են այնտեղ»,- այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց ակտիվիստ, փաստաբան Արա Կարագյոզյանը:

Նրա խոսքով, դեռևս «Էլեկտրիկ Երևան»-ից հայտնի ակտիվիստ Վաղինակ Շուշանյանը բերման է ենթարկվել և ապօրինի 9 ժամ պահվելուց հետո ազատ արձակվել. «Նա ինձ զանգեց, ասաց, որ ուզում է` ես իր պաշտպանությամբ զբաղվեմ»,- Ա. Կարագյոզյանի խոսքով, Շուշանյանը ոստիկանական բաժնից դուրս գալուց հետո ծեծված է եղել, արյան հետքեր են եղել վրան:

Ներակայումս անազատության մեջ է ակտիվիստ Միքայել Նազարյանը. նա բերման է ենթարկվել ոստիկանության Աշտարակի բաժին և մինչ այս պահը ազատ չի արձակվել. «Արդեն մեկ օր է նրա փաստաբնին ներս չեն թողնում նրա մոտ»,- ասաց Ա. Կարագյոզյանը:

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել