Ոստիկանության Էրեբունու ՊՊԾ գնդի գրավման հետևանքով որովայնի շրջանում հրազենային վիրավորում ստացած ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանի վիճակը գնահատվում է բավարար, նրան վիրահատել են, որովայնից հեռացվել է բեկորը, ներկայումս գտնվում է հետվիրահատական շրջանում. այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում հոսպիտալի վիրաբուժական բաժանմունքի պետ Սևակ Շահբազյանը:
Ոստիկանության գնդապետը հոսպիտալ է տեղափոխվել հուլիսի 17-ին՝ ժամը 7.30-ին: Նա այժմ հիվանդասենյակում և առաջիկայում դուրս կգրվի:
Նա նշեց նաև, որ իրենց մոտ է տեղափոխվել նաև փոխգնդապետ Հրաչ Խոստեղյանը, ով թիկունքի շրջանում հրազենային բեկորային վիրավորում է ստացած եղել և ամբուլատոր կարգով բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել: