Քիչ առաջ Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հավաքվածներին ներկայացրեց հավաքները կազմակերպելու վերաբերյալ որոշակի կանոններ: Մասնավորապես նշեց, որ կազմակերչական խումբը որոշել է, որ ամեն օր ժամը 20-22-ին պետք է հավաքվել այս հատվածում՝ պահանջելով Սերժ Սարգսյանի հրաժարականը:
ամեն օր, ժամը 21-22-ը կհնչեն հարգված գորիչների ելույթներ: Բոլոր մարդիկ, ովքեր կցանկանան ելույթներ ունենալ, պետք է դիմեն իրեն:
Տարածքում տեղադրվել է սեղան, որտեղ վերջին օրերի դեպքերի հետ կապված եթե կան բողոքներ, մարդիկ կմոտենան, կներկայցնեն խնդիրը և կթողնեն կոորդինատներ, որպեսզի մասնագետները զբաղվեն դրանցով: Ի դեպ, պատգամավորը դիմեց նաև փաստաբաններին, ովքեր կամավոր կերպով ներկայացնել տուժողների շահերը, դիմեն իրենց:
Տեղադրված սեղանի մոտ կարող են ներկայացնել նաև առաջրկություններ՝ միջոցառումների վերաբերյալ, նաև կորցրած իրերը այդտեղ հավաքելու համար:
Նիկոլ Փաշինյանի խոսքով, այն անձիք, ովքեր կցանկանան այդ վայրում գտնվել վերոնշյալ ժամերից շուտ կամ հետո, ազատ են դա անել: Սակայն հիշյալ ժամերի ընթացքում նրանց ֆիզիկական ներկայությունը պարտադիր է, եթե համակարծիք են իրենց հետ և ունեն նույն պահանջը:
Իրավաբան.net