Քիչ առաջ հայտնի դարձավ, որ ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված զինյալ խումբը ազատ է արձակել նաև վերջին երկու պատանդներին՝ բարձրաստիճան ոստիկաններին: Այդ մասին Tert.am–ի հետ զրույցում տեղեկացրել է ԱԱԾ Մամուլի կենտրոնի ղեկավար Սամսոն Գալստյանը:
Այժմ ազատության մեջ են Երևանի ոստիկանապետի տեղակալ Վալերի Օսիպյանն ու ՀՀ ոստիկանապետի տեղակալ Վարդան Եղիազարյանը: