Իրավաբան.net-ը, հետամուտ լինելով գտնել և վեր հանել սննդամթերքի շուկայում առկա ռիսկերն ու խնդիրները՝ շրջել է երևանյան սուպերմարկետներով:
Նպատակն էր գտնել գեթ մեկ ապրանքատեսակ, որի վրա գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմներ պարունակելու մասին սննդամթերքի մակնշում կլինի:
Հավելենք, որ մակնշումը պարտադիր է.
ԵԱՏՄ Սննդի մակնշման կանոնագրքի 4-րդ հոդվածի 11-րդ կետի համաձայն՝ այն դեպքում, եթե արտադրողն արտադրության մեջ օգտագործում է ԳՄՕ պարունակող սննդամթերք և այն ավել է 0,9 տոկոսից, ապա այն պետք է պատշաճ մակնշում ունենա:
Սակայն, փնտրում էինք մի բան, գտանք՝ մեկ ուրիշը:
Նախ նշենք, որ 100-ից ավելի ստուգված տարբեր ապրանքատեսակներից և ոչ մեկում ԳՄՕ պարունակելու մակնշում չհայտնաբերվեց: Ի ուրախություն մեզ, որոշ ապրանքատեսակների վրա հայտնաբերեցինք ԳՄՕ չպարունակելու մակնշում:
Հակառակ սրան, «ՍԱՍ» սուպերմարկետների ցանցի Իսահակյան, 35 հասցեի մասնաճյուղում և «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցի Տիգրան Մեծ, 10 հասեցում գտնվող մասնաճյուղում նկատեցինք մի շարք մթերքներ, որոնց վրա առհասարակ հայերեն մակնշումը բացակայում էր:
Իսկ Սննդամթերքի անվտանգության մասին ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ կետում ասվում է՝
Սննդամթերքի, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի մակնշումը հայերեն լեզվով պարտադիր է։ Սննդամթերքը, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերը մակնշվում են ընթեռնելի` առնվազն 3 մմ տառաչափով:
Ստորև ձեզ ենք ներկայացնում մեր կողմից նկատված սննդատեսակների լուսանկարները.
Ալիսա Չիլինգարյան
Նյութը պատրաստվել է «Հանրային վերահսկողության և կոռուպցիոն ռիսկերի կանխարգելման մեխանիզմների ուժեղացումը սննդի անվտանգության ոլորտում ծրագրի» շրջանակներում, որն իրականացվում է ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից Իրավաբանների հայկական ասոցիացիային տրամադրվողդրամաշնորհային ծրագրի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում:
Այս թեմայով կարդացեք նաև՝
- Ի՞նչ վնասակար ազդեցություններ ունի ԳՄՕ-ն և արդյո՞ք ՀՀ-ում կա նման սննդամթերք
- Հայաստանում ԳՄՕ սոյա է օգտագործվում երշիկեղենի, կետչուպների և այլ արտադրությունների մեջ
- Մտահոգություն ունենք, որ այս տարի մեր բերքը մեզ չի հերիքի. Հրաչ Բերբերյան
- Ասում ենք, թե ռիսկի վրա հիմնված սննդի անվտանգություն ունենք, իսկ իրականում չունենք. Դավիթ Պիպոյան
- Ստուգումներ Երևանի մանկապարտեզներում, բայց ոչ գիշերօթիկ հաստատություններում
- Որքանո՞վ է էժան նստում ԳՄՕ մթերքի արտադրությունը
- «Օրգանիկ սնունդ» մակնշումը մարքեթինգային քայլ է. սննդաբան
- ԳՄՕ-ի վնասակարությունն արդեն ոչ թե գիտական խնդիր է, այլ էմոցիոնալ հարց. Հասմիկ Աբովյան
- Սննդի անվտանգության տեսուչների ցածր աշխատավարձը հանգեցնում է կոռուպցիոն ռիսկերի
- Ինչու՞ է մթերքից ձկան կամ այլ համ գալիս. պարզաբանում է մասնագետը
- Գումի շուկայի մսի վաճառակետերում հստակ պահանջներ են դրվել
- Խախտումներ են եղել հիմնականում կաթնամթերքի և կրեմային հրուշակեղենի սննդամթերքներում
- Մարդիկ պետք է անգրագետ լինեն, որ պիտանելիության ժամկետի վրա նոր մակնշում անեն. Վահե Դանիելյան