Ի՞նչ վնասակար ազդեցություններ ունի ԳՄՕ-ն և արդյո՞ք ՀՀ-ում կա նման սննդամթերք

Ի՞նչ վնասակար ազդեցություններ ունի ԳՄՕ-ն և արդյո՞ք ՀՀ-ում կա նման սննդամթերք

Ի՞նչ է ԳՄՕ-ն

Գենետիկորեն ձևափոխված (փոփոխված) օրգանիզմներ՝ ԳՁՕ կամ գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմներ՝ ԳՄՕ են համարվում այն ցանկացած միաբջիջ կամ բազմաբջիջ օրգանիզմները, որոնք ստացվել են դրա գենետիկական ապարատում մարդու միջամտությամբ առաջացած փոփոխության շնորհիվ:

Այլ կերպ ասած, գենետիկ ինժիներիայի շնորհիվ գիտնականները վերցրել են մի կենդանի արարածի գենը և այն փոխպատվաստել են մեկ այլ տեղ: Գեները կարող են անցնել մի բույսից մեկ ուրիշ բույս, բույսից կենդանի, կամ կենդանուց բույսին:

Նման փոփոխություններ կատարվում են մթերքի տեսակը փոխելու, բերքատվությունն ավելացնելու, տեսքն ավելի կատարյալ դարձնելու, դիմացկունությունը բարձրացնելու և այլնի համար:  ԳՁՕ-ների վրա դժվար թե միջատներ նկատեք:

ԳՁՕ-ի օգնությամբ գիտնականները փորձել են հաղթահարել մարդկանց սովի խնդիրը: Գենետիկորեն մոդիֆիկացված մթերքների թիվը սկսեց զարգանալ 70-ական թվականների վերջերից: Ամենատարածված ԳՁՕ-ներից են սոյան, ցորենը, եգիպտացորենը, շաքարի ճակնդեղը, բամբակը, տարատեսակ մրգեր և բանջարեղեններ:

Մթերքների մեջ ԳՄՕ կարելի է հայտնաբերել միայն հատուկ լաբորատորիաներում:

Հայաստանում ԳՄՕ սննդամթերք աճեցվու՞մ է

Հակառակ սրան Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար Դավիթ Պիպոյանը Իրավաբան.net-ի լրագրողին հայտնեց. «Մեր հետազոտությունների արդյունքում մենք պարզել ենք, որ Հայաստանի շուկաներում իրացվում են նաև կրկնակի մոդիֆիկացված սնունդ՝ այսինքն անասնակերը, որպես սնունդ:

Կրկնակի մոդիֆիկացված սնունդ հայտնաբերվել է եգիպտացորենի մեջ, որն այստեղ աճեցված է եղել, հետևաբար ներմուծվել է ԳՄՕ սերմ»:

Ընդգծենք, որ Սննդամթերքի անվտնագության մասին ՀՀ օրենքի 2-րդ հոդվածում նշվում է, որ անասնակերը սննդամթերք չի համարվում:

Ի՞նչ ազդեցություն և հետևանքներ ունի

Աշխարհի առաջատար ընկերությունները, որոնք զբաղվում են թունաքիմիկատների արտադրությամբ դրանք “Monsanto”, “DuPont”, “Dow”, “Syngenta”, “Bayer” և “BASF” կազմակերպություններն են, որոնք վերահսկում են համաշխարհային շուկայի 75%-ը:

«Մոնսանտո»-ն աշխարհում առաջատար ընկերությունն է՝ ԳՄՕ սերմերի արտադրության մեջ: Նույն ընկերության կողմից արտադրվող ԳՄՕ պարունակող RoundUp թունանյութի ակտիվ բաղադրամաս է Glyphosate-ը, որը Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել է որպես քաղցկեղածին նյութ:  Նույն RoundUp-ի մասին կա ևս մեկ անհանգստացնող փաստ.

«Ստանդարտ Դիալոգ» լաբորատորիայի ղեկավար, կ.գ.թ. Կարեն Դարբինյանը նշում է, որ ԳՄՕ-ի պատճառով կարող են ի հայտ գալ մի շարք խնդիրներ, օրինակ ալերգիաները կամ արտահայտվի այտուցի ձևով, բայց և հնարավոր է ոչ մի ազդեցություն չլինի. «Կարող է մարդը չի ցանկանում ուտել ԳՄՕ պարունակող սննդամթերք, բայց նա չգիտի, թե շուկայում վաճառվող ապրանքներից որն է ԳՄՕ, պետք է դա անպայման մակնշվի, ինչու՞ է օրինակ ալերգեններն անպայման մակնշվում, սա էլ չէ՞ կարող է ալերգեն պարունակի իր մեջ, պետք է ուրեմն մակնշվի»:

Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար Դավիթ Պիպոյանը Իրավաբան.net-ի հետ զրույցում նշեց, որ պետությունը սննդամթերքի անվտագությունը չապահովելու դիմաց շատ թանկ է վճարում:

Դավիթ Պիպոյան

«Սա ոչ թե տեսություն է, այլ թանկ վճարելը բացատրվում է նրանով, որ պետությունը պարտավորվում է բազմաթիվ հիվանդությունների դեպքում պետպատվեր իրականացնել: Այսինքն՝ տնտեսվարողը թունավորում է քեզ, իսկ պետությունն իր վրա է վերցնում դա, այն դեպքում, երբ ամբողջ աշխարհը ստեղծել է պատասխանատվության ինստիտուտ, որը ոչ միայն պետք է ուղղի՝ այլև պատասխանատու լինի հետևանքի համար: Դառնում է, որ եթե մեկը թունավորվել է, ապա այդ թունավորման ծախսն էլ պետք է լինի իրենց վրա, որպեսզի պետությունը պետական գումարները չհատկացնի դրա վրա»:

Նշենք նաև, որ ոլորտում ունենք օրենքի մեծ բաց: «Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների գործածության կենսաանվտանգության մասին» ՀՀ օրենքի նախագիծը 2013թ.-ից գտնվում է ԱԺ-ում, սակայն 2014թ.-ի փետրվարից առ այսօր վերջինիս ընդունման հետ կապված որևէ զարգացումներ չեն եղել:

Հաճախ բողոքներ են հնչում, որ սննդի որակի, տեսքի կամ անվտանգ լինելու համար պատասխանատու է Մաքսային ծառայությունը և հենց նրանք պետք թույլ չտան, որ է ՀՀ տարածք մտնի անորակ ապրանք, այս հարցին պարզաբանում է տվել ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի տեղակալ Արմեն Սաքապետոյանը: «Եթե չկա սննդամթերքի անվտանգության տեսչության համապատասխան եզրակացություն, մենք որևէ իրավասություն և լիազորություն չունենք: Կոմիտեին հետաքրքրում է քանակ, գին, ապրանքատեսակ, քաշ և այլն:

Լուսանկարը՝ Սյուզան Դավթյանի

Կա մի թյուր կարծիք, որ եթե ապրանքը որակային առումով լավը չի լինում կամ որևէ փաստաթուղթ առկա չի լինում և սահմանը հատելու հնարավորություն չի լինում, կազմակերպիչը չի կարողանում ապրանքը ներմուծել, ո՞վ է մեղավոր սրա համար՝ ՊԵԿ-ը, կամ ասում են՝ մաքսայինը թույլ չի տալիս ապրանքը ներս մտցնել, բայց դա այդպես չէ, մաքսայինն այդ իրավասությունը չունի:  Պետք է լինի Սննդի անվտանգության տեսչության թույլտվությունը, որպեսզի մաքսային կետի աշխատակիցը թուլյատրի ապրանքը ներս մտցնել»,-հայտնում է ՊԵԿ փոխնախագահը:

Իրավաբան.net-ը հարցում էր ուղարկել ՀՀ ԿԱ ՊԵԿ՝ փորձելով ճշտել, թե կոնկրետ ինչպե՞ս է կարգավորվում հարցերը ՍԱՊԾ-ի հետ, մեզ պատասխանել էին, որ երկու գերատեսչությունների միջև իրականացվում է համագործակցված գործունեություն իրականացվում է առ ՀՀ Նախագահի 2013 թվականի հուլիսի 22-ի ՆԿ-129-Ն կարգադրության համաձայն, ըստ որի սահմանային մաքսային կետերում ներդրվել է «Մեկ կանգառ մեկ պատուհան» համակարգը:

Լուսանկարը՝ Սյուզան Դավթյանի

Սույն թվականի հունվարի 30-ին ՊԵԿ-ը հաղորդագրություն էր տարածել, որում նշվում էր,  որ 2016-2017 թվականների ընթացքում հայտնաբերվել է ԵԱՏՄ երկրներից տեղափոխվող բեռների վերաբերյալ մաքսային կանոնների խախտման 35 դեպք: Ի պատասխան մեր հարցմանը, ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացրին, որ խախտումները հիմնականում վերաբերել են ապրանքների հայտարարագրված և փաստացի քաշերի անհամապատասխանությանը, բացի այդ արձանագրվել են նաև տեղափոխվող ապրանքների չհայտարարագրման կամ սխալ  հայտարարագրման դեպքեր:

«Ստանդարտ Դիալոգ» սննդամթերքի փորձարկման լաբորատորիայի տնօրեն Քրիստինե Սուջյանը Իրավաբան.net-ի հետ զրույցում նշում է, որ եթե համեմատենք հարևան երկրներից օրինակ Վրաստանի հետ, ապա մեզ մոտ անհամեմատ ավելի էժան է անցկացվում փորձաքննությունը: Վրաստանում մեկ փորձաքննությունն արժենում է մոտ 300 ԱՄՆ դոլար, իսկ ՀՀ-ում՝ շուրջ 28.000 դրամ: «Վրաստանը շատ ուշադիր և խստությամբ հետևում է ԳՄՕ ապրանքատեսակների ներմուծումը սեփական երկրի տարածք: Մեզ մոտ ԳՄՕ փորձաքննության համար 2016-17 թթ-ի ընթացքում դիմել է միայն Վրաստան ձուկ արտահանող մի ընկերություն, քննության են ենթարկվել նաև հյութեր, բրինձ, մրգային լավաշ, գինի և պաղպաղակ: Փորձաքննության են ենթարկվել նաև ԵՄ արտահանվող տոմատի մածուկ, ծիրանի խյուս»:

Հարցին, թե ինչու՞ է միայն ձկան համար 21 անգամ փորձաքննություն նշանակվել, Սուջյանը պատասխանեց, որ Վրաստանը ոչ թե մեկ անգամ ընկերության արտադրանքն է ստուգում, այլ ամեն մեքենայում եղած պարունակությունն առանձին:

Նշենք, որ «Ստանդարտ Դիալոգ» լաբորատորիան ՀՀ տարածքում եթե ոչ միակ, ապա այն եզակի լաբորատորիաներից է, որը տեխնիկապես ունի այն հագեցվածությունը, որը թույլ կտա ստուգել ԳՄՕ առկայությունը սննդամթերքի մեջ: Անկախ այս փաստին, ՀՀ ներմուծվող արտադրանքներից ոչ մի դեպք դեռ չի եղել, որ ենթարկվի փորձաքննության:

Գրինփիսը դեռ 2011 թ.-ին ներկայացրել էր մի ցուցակ, որում նշվում էին այն արտադրողների անվանումները, որոնք իրենց արտադրություններում ԳՄՕ պարունակող սննդամթերք են օգտագործում: Ստորև ձեզ ենք ներկայացնում այդ ցուցակը՝

Նյութը՝ Ալիսա Չիլինգարյանի

Օպերատոր՝ Ալեքսանդր Սարգսյան

Նյութը պատրաստվել է «Հանրային վերահսկողության և կոռուպցիոն ռիսկերի կանխարգելման մեխանիզմների ուժեղացումը սննդի անվտանգության ոլորտում ծրագրի» շրջանակներում, որն իրականացվում է ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից Իրավաբանների հայկական ասոցիացիային տրամադրվողդրամաշնորհային ծրագրի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում:

Այս թեմայով կարդացեք նաև՝

Իրավաբան.net

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել