Ասում ենք, թե ռիսկի վրա հիմնված սննդի անվտանգություն ունենք, իսկ իրականում չունենք. Դավիթ Պիպոյան

Աշխարհում կա սննդի անվտանգության ապահովման 2 մեխանիզմ, որից մեկը՝  ավանդական սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության համակարգն է, այսինքն այն ոչ թե հիմնվում է ռիսկի վրա, այլ՝ ստուգումների, փորձաքնությունների, սանկցիաների և այլն: Այս համակարգն աշխարհում չունեցավ այն դրական ազդեցությունը, որը որ ունեցավ ռիսկի հիման վերահսկողությունը: Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար Դավիթ Պիպոյանը:

«Մեկի դեպքում այն անձնավորված է, կախված է խիստ պետական կառույցի արդյունավետ աշխատանքից: Մեր երկրում, որտեղ կա կոռուպցիոն ռիսկ և մենք դա բացառել չենք կարող, ապա այս մոդելը շատ ռիսկային է: Օրինակ, հենց այս ոլորտում, դու կարող ես մի բան ասել, պետը հակառակ դիրքորոշում արտահայտի ու ամբողջ աշխատակազմն իր հետ նույնը կասի, հաջորդ օրը պետը փոխվի, տեսակետը փոխվի՝ աշխատակազմի տեսակետն էլ հետն է փոխվում»:

Դավիթ Պիպոյանը նշում է, որ ռիսկի հիման վրա սննդամթերքի անվտանգության ապահովման մեխանիզմը ժամացույցի նման աշխատող և խրախուսման ու պատժամիջոցների համակարգի ներդնելու համակարգ է, որը խթանում է երկրում կամավոր սննդամթերքի անվտանգության ապահովումը:

Որպես օրինակ բերվեց բարեկամական հարաբերությունների հիման վրա կառուցված բիզնեսի փորձը:

«Օրինակ՝ դուք բարեկամ եք ինձ ու ես որպես պետություն ասում եմ, որ եթե հումքի արտադրողն իր մոտ ներդրել է պատշաճ գյուղատնտեսական պրակտիկա, ապա հումքի խմբաքանակի որոշակի ցուցանմուշների փորձաքննությունից ազատում եմ: Բայց ես ինչքան էլ ձեր բարեկամը լինեմ, կտեսնեմ, որ ամեն խմբաքանակի մեջ այդ փորձաքննությունների հաշվին տնտեսվում է X գումար, ու նախապատվությունը կտամ աշխատել մեկ այլ ընկերության հետ՝ ունենալով սերտիֆիկացված մատակարար: Մեխանիզմը սխալ է դրված և պետությունը թույլ չի տալիս ճիշտ բիզնես քաղաքականություն վարել: Պետք է անհատն ինքը ցանկանա դառնալ այդ մեխանիզմի մի մասնիկը:

Մեզ մոտ ասում ենք, թե ռիսկի վրա հիմնված սննդի անվտանգություն ունենք, իսկ իրականում չունենք, որովհետև ռիսկի լիազոր մարմին չունենք: Դառնում է, թե՝ պատշգամբի դուռ ունենք, պատշգամբ չունենք»,-նշեց նա:

Այն հարցին, թե այս պարագայում կոնկրետ ո՞ր օղակներն են կաղացել, Պիպոյանը պատասխանեց. «Պետք չէ միանգամից մի կառույցի մեղադրել կամ գնահատական տալ: Պետությունը պետք է ճիշտ աշխատեցնի բոլոր կառույցները: Եթե մանկապարտեզում իրեն վատ պահող երեխա են տեսնում, առաջինը ծնողին են մեղադրում»:

Նյութը պատրաստվել է «Հանրային վերահսկողության և կոռուպցիոն ռիսկերի կանխարգելման մեխանիզմների ուժեղացումը սննդի անվտանգության ոլորտում ծրագրի» շրջանակներում, որն իրականացվում է ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից Իրավաբանների հայկական ասոցիացիային տրամադրվողդրամաշնորհային ծրագրի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում:

Այս թեմայով կարդացեք նաև՝

Ստուգումներ Երևանի մանկապարտեզներում, բայց ոչ գիշերօթիկ հաստատություններում

Որքանո՞վ է էժան նստում ԳՄՕ մթերքի արտադրությունը

«Օրգանիկ սնունդ» մակնշումը մարքեթինգային քայլ է. սննդաբան

ԳՄՕ-ի վնասակարությունն արդեն ոչ թե գիտական խնդիր է, այլ էմոցիոնալ հարց. Հասմիկ Աբովյան

Սննդի անվտանգության տեսուչների ցածր աշխատավարձը հանգեցնում է կոռուպցիոն ռիսկերի

Ինչու՞ է մթերքից ձկան կամ այլ համ գալիս. պարզաբանում է մասնագետը

Գումի շուկայի մսի վաճառակետերում հստակ պահանջներ են դրվել

Խախտումներ են եղել հիմնականում կաթնամթերքի և կրեմային հրուշակեղենի սննդամթերքներում

Մարդիկ պետք է անգրագետ լինեն, որ պիտանելիության ժամկետի վրա նոր մակնշում անեն. Վահե Դանիելյանը

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել