Այն մթերնքները որոնց վրա գրված է «Չեն պարունակում ԳՄՕ»՝ վաճառվում են տասնապատիկ թանկ, բայց իրականում, եթե մենք այն ուսումնասիրենք, հետազոտենք, ապա կտեսնենք, որ դա սուտ է, և նրա մեջ նույնպես ԳՄՕ պարունակող օրգանիզմներ կան: Իրավաբան.net-ի համար պարզաբանեց բժիշկ-էնդոկրինոլոգ, սննդաբան Հասմիկ Աբովյանը
«Հիմա օրինակ ԳՄՕ չպարունակող եգիպտացորեն չկա, բայց միգուցե դուք գնեք եգիպտացորեն, որի վրա գրված կլինի այդ մակնշումը, դա անհեթեթությունը: Բնական կարոտֆիլ չկա, քանի որ կոլորադյան բզեզն այն ուտում է, ու մարդիկ բերք չեն ստանում: Եթե չլիներ ԳՄՕ, ապա բնական սննդամթերքի բերքատվությունն այնքան քիչ է, որ աշխարհում մարդիկ սովից կմահանային, չէր բավարարի մարդկանց»:
Նա նշում է, որ «օրգանիկ սնունդ» մակնշումը մարքեթինգային քայլ է:
«2015թ-ին ԱՄՆ-ում ԳՄՕ-ները կազմել են շաքարեղեգի 99%-ը, սոյայի 94%-ը, բամբակի 94%-ը, եգիպտացորենի 92 %-ը:
Ամբողջ աշխարհի բերքաբեր հողերի 12%-ում ԳՄՕ սնունդ է աճեցվում:
Դա նույնն է ինչ հիմա մեկն ասի օդն աղտոտված է, ես մաքուր օդ եմ վաճառում»,- նշեց Հասմիկ Աբովյանը:
Ալիսա Չիլինգարյան
Նյութը պատրաստվել է «Հանրային վերահսկողության և կոռուպցիոն ռիսկերի կանխարգելման մեխանիզմների ուժեղացումը սննդի անվտանգության ոլորտում ծրագրի» շրջանակներում, որն իրականացվում է ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից Իրավաբանների հայկական ասոցիացիային տրամադրվողդրամաշնորհային ծրագրի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում:
Այս թեմայով կարդացեք նաև՝
Պետությունը սննդամթերքի անվտագությունը չապահովելու դիմաց շատ թանկ է վճարում. Դավիթ Պիպոյան
ԳՄՕ-ի վնասակարությունն արդեն ոչ թե գիտական խնդիր է, այլ էմոցիոնալ հարց. Հասմիկ Աբովյան
Սննդի անվտանգության տեսուչների ցածր աշխատավարձը հանգեցնում է կոռուպցիոն ռիսկերի
Ինչու՞ է մթերքից ձկան կամ այլ համ գալիս. պարզաբանում է մասնագետը
Գումի շուկայի մսի վաճառակետերում հստակ պահանջներ են դրվել
Խախտումներ են եղել հիմնականում կաթնամթերքի և կրեմային հրուշակեղենի սննդամթերքներում
Մարդիկ պետք է անգրագետ լինեն, որ պիտանելիության ժամկետի վրա նոր մակնշում անեն. Վահե Դանիելյանը