Որքանո՞վ է էժան նստում ԳՄՕ մթերքի արտադրությունը

ԳՄՕ ապրանքներն որպես կանոն ավելի դիմացկուն են, հետևապես վերջիններս ունեն ավելի երկար պիտանիության ժամկետ: ԳՄՕ մթերքներն ավելի երկար են պահպանում իրենց ապրանքային տեսքը, հետևապես իրացման ժամանակ տնտեսապես ավելի ձեռնտու է: Այս մասին հայտնեց Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար Դավիթ Պիպոյանը:

Մասնագետը նշում է, որ եթե որոշել եք  աճեցնել օրգանիկ լոլիկ, իսկ ձեր դաշտի հարևանությամբ աճեցնում եք ԳՄՕ լոլիկ, ապա ձեր ամբողջ այգին կաղտոտվի: Երբ դուք օգտագործում եք բնական սերմ, սակայն ձեր հարևանությամբ աճեցվում է ԳՁՕ, ապա այն կարող է բնական տարատեսակին շրջանառությունից հանել:

Հնարավո՞ր է, որ այս պրոցեսը մի օր անվերահսկելի դառնա:

-Ոչ թե հնարավոր է, այլ անպայման դառնալու է: ՀՀ-ում, երբ մեր հողահանդակները փոքր են, և չկան այն անվտանգ զոնաները, որոնք թույլ կտան զերծ մնալ աղտոտումից:

ԳՁՕ-ները պետք է անցնեն ռիսկի գնահատում: ԵՄ-ում, օրինակ, նախկինում թույլ էր տրվում, որ ռիսկի գնահատումն անցկացվեր ազգային մակարդակով, հետո ԵՄ-ն հասկացավ, որ չի կարելի նման կերպ վարվել և այն կենտրոնացնել մեկ լիազոր մարմնի շրջանակում:

Որքանո՞վ է էժան նստում ԳՄՕ մթերքի արտադրությունը:

-Օրինակ լոլիկի «Անահիտ» սորտը մինչև հավաքում էին, տանում շուկա, օրվա վերջում արդեն պայթում էր, ամբողջ հյութը թափվում, փչանում էր ապրանքը, իսկ ԳՄՕ լոլիկի դեպքում բացարձակ ոչինչ չի լինում, եթե սառնարանում էլ երկար պահում եք միայն բորբոսնում է և փտում: Չի անջատվում կեղևը, չի պայթում, հյութը դուրս չի գալիս, եթե մատով էլ փոսիկ եք առաջացնում, որպես կանոն, շատ դանդաղ է վերականգնվում: Պահպանման ժամկետը երկարացնելու շնորհիվ բնականաբար մեծանում է տնտեսական արդյունավետությունը:

Ի՞նչ է պետք անել մեր պարագայում:

-Արգելել աճեցումը, վերմշակված սննդամթերքի համար խիստ վերահսկողություն սահմանել, որպեսզի ոչ ոք մակնշման խախտում չանի, իսկ հետագծելիության համակարգը լինի պարտադիր կերպով:

Սպառողն ինչպե՞ս կարող է տարբերել ԳՄՕ սննդամթերքը:

Եթե տեսնում եք շատ ասիմետրիկ մթերք, ապա հավանական է, որ այն ենթարկված է ԳՄՕ փոփոխության: Բնության մեջ անգամ մարդու աջ և ձախ հատվածներն անհավասար են: Եթե տեսնում եք օրինակ շատ հավասար շարքերով, հատիկներով եգիպտացորեն, ապա հավանականությունը մեծ է, որ այն ԳՄՕ է, կամ եթե լոլիկը սեղմում եք և այդ սեղմվածքի հետքը շատ դժվար է հետ լցվում: Բայց սրանք սուբեկտիվ գնահատման մեթոդներ են:

Ամբողջ հարցը նրանում է, որ այս ամենը չպետք է հասնի սպառողին, որ ինքը մտածի սրա մասին:

Հարցարույցը՝ Ալիսա Չիլինգարյանի

Նյութը պատրաստվել է «Հանրային վերահսկողության և կոռուպցիոն ռիսկերի կանխարգելման մեխանիզմների ուժեղացումը սննդի անվտանգության ոլորտում ծրագրի» շրջանակներում, որն իրականացվում է ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից Իրավաբանների հայկական ասոցիացիային տրամադրվողդրամաշնորհային ծրագրի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում:

Այս թեմայով կարդացեք նաև՝

«Օրգանիկ սնունդ» մակնշումը մարքեթինգային քայլ է. սննդաբան

ԳՄՕ-ի վնասակարությունն արդեն ոչ թե գիտական խնդիր է, այլ էմոցիոնալ հարց. Հասմիկ Աբովյան

Սննդի անվտանգության տեսուչների ցածր աշխատավարձը հանգեցնում է կոռուպցիոն ռիսկերի

Ինչու՞ է մթերքից ձկան կամ այլ համ գալիս. պարզաբանում է մասնագետը

Գումի շուկայի մսի վաճառակետերում հստակ պահանջներ են դրվել

Խախտումներ են եղել հիմնականում կաթնամթերքի և կրեմային հրուշակեղենի սննդամթերքներում

Մարդիկ պետք է անգրագետ լինեն, որ պիտանելիության ժամկետի վրա նոր մակնշում անեն. Վահե Դանիելյանը

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել