Տարին վատ չի սկսվել գյուղատնտեսության համար, եթե չլիներ վերջին մեկ-երկու ամսվա ցուրտ եղանակը՝ հատկապես Արարատյան դաշտում: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը:
«Հիմա մենք ուսումնասիրում ենք լուրջ վտանգը դեղձենու և բալենու հետ կապված, որտեղ միանշանակ տեսնում ենք ծառերի ցրտահարություն: Բացի դրանից նաև այն խաղողի այգիներում, որտեղ որ այգեթաղ չի կատարվել:
Ամենամեծ վնասը եղել է Գեղարքունիքի, Շիրակի մարզերում, Արարատյան հարթավայրում, որտեղ ցրտից տուժել է կարտոֆիլի տնկանյութը: Արարատյան հարթավայրում այն կազմել է 40%, Գեղարքունիքում 30 % և Շիրակում՝ 40%»,-ասաց Հ.Բերբերյանը:
Մասնագետը նշում է, որ այն սերմացուն, որը գյուղացին պահել էր վաղ գարնանացանքի համար՝ ցրտահարված է և կա մտահոգություն, որ այս տարի մեր բերքը մեզ չի հերիքի:
«Երեկ սուպերմարկետներից մեկում տեսնում եմ ռուսական տոմատի մածուկ, որի մեկ տոննան արժեր 3000 դոլար, և այսօր մենք դարձել ենք ոչ թե արտահանող, այլ տոմատի մածուկ ներկրող երկիր: Եթե ուզում ենք լոլիկի ու տոմատի մածուկի արտադրությանը կրկին զարկ տանք Հայաստանում, առաջին գործը պետք է լինի պայքարել մորմազգի ցեցի դեմ:
Նրա խոսքով, եթե այդ պայքարը չընթանա, ապա գյուղացին լոլիկի ցանքատարածությունները չի ավելացնելու, քանի որ մորմազգի ցեցը վերացնում է լոլիկի դաշտերը: Այն վնասում է նաև սմբուկին, պղպեղին, իսկ դրանց դեմ պետք է ավիացիոն պայքար:
«Կառավարության ենք դիմել, որ Արարատյան դաշտում 7 անգամ սրսկում իրականացվի, քանի որ եթե մասսայական սրսկում չենք անում, փախնում ու տեղ է գտնում մոլախոտերի մեջ, պաշտպանում է իր գոյությունը, թույնի ազդեցությունը վերանում է և էլի գալիս է դաշտ»,-ավելացրեց նա:
Մասնագետը նշում է նաև, որ կարտոֆիլի սերմաթարմացման հետ կապված դիմել են Կառավարությանը. «Մենք մի կողմից ունենք սերմացուի ցրտահարություն, ու չնայած նրան, որ մենք ինքնաբավ ենք, ասեմ, որ փորձ է արվել Թուրքիայից կարտոֆիլ ներմուծվել, և երկու մեքենա էլ մտել է, մենք այս հարցի լուծման համար դիմել ենք և՛ վարչապետին, և՛ նախարարին:
Կարոտոֆիլը ներմուծվել է պարենային կարտոֆիլի տակ, իսկ հետո գյուղացիների վրա վաճառվել է որպես սերմացու, որը վարակված կարոֆիլ է: Այսինքն մեր հողերն են վարակում: Սրանից ուժեղ պատերազմ ո՞վ է տեսել: Լավ ձև են գտել Հայաստանի հողերը վարակելու համար: Այսինքն այդ հողերում մենք հաջորդ տարի բերք չենք ունենա»:
Ինչպես ՀԿ նախագահն է նշում՝ նման սերմ գալիս է Թուրքիայի և Բելառուսից:
Նյութը պատրաստվել է «Հանրային վերահսկողության և կոռուպցիոն ռիսկերի կանխարգելման մեխանիզմների ուժեղացումը սննդի անվտանգության ոլորտում ծրագրի» շրջանակներում, որն իրականացվում է ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից Իրավաբանների հայկական ասոցիացիային տրամադրվողդրամաշնորհային ծրագրի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում:
Այս թեմայով կարդացեք նաև՝
- Ասում ենք, թե ռիսկի վրա հիմնված սննդի անվտանգություն ունենք, իսկ իրականում չունենք. Դավիթ Պիպոյան
- Ստուգումներ Երևանի մանկապարտեզներում, բայց ոչ գիշերօթիկ հաստատություններում
- Որքանո՞վ է էժան նստում ԳՄՕ մթերքի արտադրությունը
- «Օրգանիկ սնունդ» մակնշումը մարքեթինգային քայլ է. սննդաբան
- ԳՄՕ–ի վնասակարությունն արդեն ոչ թե գիտական խնդիր է, այլ էմոցիոնալ հարց. Հասմիկ Աբովյան
- Սննդի անվտանգության տեսուչների ցածր աշխատավարձը հանգեցնում է կոռուպցիոն ռիսկերի
- Ինչու՞ է մթերքից ձկան կամ այլ համ գալիս. պարզաբանում է մասնագետը
- Գումի շուկայի մսի վաճառակետերում հստակ պահանջներ են դրվել
- Խախտումներ են եղել հիմնականում կաթնամթերքի և կրեմային հրուշակեղենի սննդամթերքներում
- Մարդիկ պետք է անգրագետ լինեն, որ պիտանելիության ժամկետի վրա նոր մակնշում անեն. Վահե Դանիելյանը