Պարենային կարտոֆիլ է ներկրելի ստուգումների ցանկն այլ է լինում, իսկ սերմնացուն ավելի խիստ է ստուգվում, այդ իսկ պատճառով ներմուծում են պարենային կարտոֆիլի անվան տակ, իսկ գյուղացուն տալիս որպես սերմնացու: Այս մասին ասաց «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը՝ պատասխանելով Իրավաբան.net-ի հարցին, թե ո՞ր երկրներից են ներմուծվում գյուղացուն տրվող սերմնացուն և ի՞նչ ստուգումներ են անցնում: Նրա խոսքով ներմուծումն իրականացվում է հիմնականում ՌԴ-ից, Բելառուսից, Թուրքիայից և Պարսկաստանից
«Բելառուսի լկտիությունը հասել է նրան, որ ուրիշ ընկերության սերմերը (գերմանական, հոլանդական) ներկայացնում է որպես իր արտադրանք: Երբ զանգում ենք՝ ասում, որ դատի կտանք ձեզ Հայաստանում, ասում են ոչինչ, մեր իշխանությունները մեր մեջքին կանգնած են»,-հայտնեց Բերբերյանը:
Ինչպես մասնագետն է ասում, նրանք ցանկանում են ողջ հայկական շուկան գրավել, բայց դա թույլ տալ չի կարելի:
Նա նշում է, որ դրան էլ լուծում կա. «Կա վարչապետի հանձնարարականը՝ սահմանը կփակենք»:
ՀԿ նախագահն անդրադարձավ նաև ԳՄՕ սննդամթերքին՝ նշելով, որ ԳՄՕ սոյան Հայաստանում բավական մեծ չափերով օգտագործվում է հատկապես երշիկեղենի, կետչուպների և այլ սոուսների արտադրության մեջ:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
Նյութը պատրաստվել է «Հանրային վերահսկողության և կոռուպցիոն ռիսկերի կանխարգելման մեխանիզմների ուժեղացումը սննդի անվտանգության ոլորտում ծրագրի» շրջանակներում, որն իրականացվում է ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից Իրավաբանների հայկական ասոցիացիային տրամադրվողդրամաշնորհային ծրագրի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում:
Այս թեմայով կարդացեք նաև՝
- Մտահոգություն ունենք. որ այս տարի մեր բերքը մեզ չի հերիքի. Հրաչ Բերբերյան
- Ասում ենք, թե ռիսկի վրա հիմնված սննդի անվտանգություն ունենք, իսկ իրականում չունենք. Դավիթ Պիպոյան
- Ստուգումներ Երևանի մանկապարտեզներում, բայց ոչ գիշերօթիկ հաստատություններում
- Որքանո՞վ է էժան նստում ԳՄՕ մթերքի արտադրությունը
- «Օրգանիկ սնունդ» մակնշումը մարքեթինգային քայլ է. սննդաբան
- ԳՄՕ–ի վնասակարությունն արդեն ոչ թե գիտական խնդիր է, այլ էմոցիոնալ հարց. Հասմիկ Աբովյան
- Սննդի անվտանգության տեսուչների ցածր աշխատավարձը հանգեցնում է կոռուպցիոն ռիսկերի
- Ինչու՞ է մթերքից ձկան կամ այլ համ գալիս. պարզաբանում է մասնագետը
- Գումի շուկայի մսի վաճառակետերում հստակ պահանջներ են դրվել
- Խախտումներ են եղել հիմնականում կաթնամթերքի և կրեմային հրուշակեղենի սննդամթերքներում
- Մարդիկ պետք է անգրագետ լինեն, որ պիտանելիության ժամկետի վրա նոր մակնշում անեն. Վահե Դանիելյանը