ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում

ՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով և՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, և՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ Iravaban.net-ը տեղեկանում է Ներքին գործերի նախարարությունից։
ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ հոկտեմբերի 9-ին ծառայություններ կմատուցվեն․
 ժամը 11։30-16:00
Կոտայքի մարզի Գառնի համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ,
ժամը 11:30-16:00
Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ։
Շրջիկ սպասարկման շրջանակում քաղաքացիները կարող են փոխանակել անձնագիրը, ստանալ ժամանակավոր պաշտպանության վկայական, տեղեկանքներ, իսկ տեղահանված անձինք ՀՀ քաղաքացիություն ստանալու համար կարող են տեղում դիմումներ ներկայացնել։
Վարորդական իրավունքի ու սեփականության վկայականների, հաշվառման վկայագրի փոխանակման կամ կորստի դեպքում քաղաքացիները մոտենալով շրջիկ գրասենյակ` կարող են նորը ստանալ, օգտվել նաև հաշվառման-քննական բաժինների կողմից մատուցվող այլ ծառայություններից։
Հոկտեմբերի 9-ին շրջիկ սպասարկման գրասենյակները կլինեն նաև Արարատի մարզի Արարատ և Արմավիրի մարզի Մեծամոր համայնքներում՝ հեկտեմբերի 2-ին ընդունված դիմումների շրջանակներում փաստաթղթերը հանձնելու նպատակով։
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել