ՊԵԿ-ում մեկնարկել է «Թմրանյութերի հայտնաբերման կարողությունների զարգացման» հնգօրյա աշխատաժողով

Պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնությամբ և Համաշխարհային մաքսային կազմակերպության աջակցությամբ ՊԵԿ Ուսումնական կենտրոնում Մաքսանենգության դեմ պայքարի վարչության մաքսային ծառայողների համար մեկնարկել է «Թմրանյութերի հայտնաբերման կարողությունների զարգացման» թեմայով հնգօրյա աշխատաժողով: Iravaban.net-ը տեղեկանում է ՊԵԿ-ից։

Աշխատաժողովի նպատակն է բարելավել ՀՀ մաքսային ծառայողների մասնագիտական կարողությունները թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի ոլորտում՝ ներկայացնելով արդի մարտահրավերներին համապատասխան ժամանակակից գործիքակազմեր և մեխանիզմներ, որոնք նպաստում են ապրանքների անվտանգ տեղափոխման ապահովմանը՝ համահունչ համաշխարհային միտումներին։

Աշխատաժողովի ընթացքում նախատեսվում է միջազգային լավագույն փորձի համապարփակ ներկայացում՝ ոչ միայն տեսական գիտելիքների փոխանցման, այլև ինտերակտիվ քննարկումների և գործնական վարժությունների միջոցով։ Դասընթացը վարում են Համաշխարհային մաքսային կազմակերպության հեղինակավոր միջազգային փորձագետներ՝ ժամանած Ավստրալիայից և Նիգերիայից։

Նման ձևաչափով համագործակցությունը նպատակ ունի խթանել միջազգային լավագույն փորձի փոխանակումը և նպաստել ՀՀ մաքսային ծառայողների մասնագիտական հմտությունների կատարելագործմանը։ Աշխատաժողովի ընթացքում ներկայացվում են թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի ոլորտում կիրառվող ժամանակակից վերլուծական գործիքներ և մեխանիզմներ՝ համահունչ ընթացիկ մարտահրավերներին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել