Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի (ՖԽՎ) Եվրոպայի տարածաշրջանի 37-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու համար հոկտեմբերի 19-23-ը Անդորրա լա Վելլա (Անդորրայի Իշխանապետություն) կգործուղվի ՖԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը։ Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է ԱԺ-ից։
Պատվիրակության կազմում կլինի նաև Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջազգային կազմակերպությունների բաժնի գլխավոր մասնագետ Էդուարդ Բադոյանը:
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը համապատասխան կարգադրությունը ստորագրել է այսօր՝ հոկտեմբերի 6-ին։