Սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 6-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5487 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 185 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 192 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 264 անձ։
Iravaban.net-ը տեղեկանում է ՆԳՆ ոստիկանությունից։
Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 32, կեղծ հաշվառման համարանիշով երթևեկող՝ 1, չամրակապված վարելու՝ 1463, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 20, վարելու ընթացքում ծխելու՝ 491, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 341, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 233 և 1660 այլ իրավախախտում։ 154 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 212-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 91-ը՝ լուսարձակների անսարքությամբ, 88-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 76 անձ։
Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 15496 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 281 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ 212 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 474, կեղծ վարորդական վկայականով երթևեկող՝ 3 անձ։ Հայտնաբերվել է նաև հաշվառման համարանիշի հետ կապված՝ 65, չամրակապված վարելու՝ 3960, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 195, վարելու ընթացքում ծխելու՝ 468, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 683, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 80, արագության գերազանցման՝ 2582 և 4052 այլ իրավախախտում։ 438 ավտոմեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 1054-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 933-ը՝ լուսարձակների անսարքությամբ, այդ թվում՝ 34 բեռնատար, 202-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է տարվել 45 անձ։