Շենգավիթ վարչական շրջանի թաղապետ Անդրանիկ Մինասյանը հոկտեմբերի 10-ից դադարեցնելու եմ իմ աշխատանքային գործունեությունը: Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է ղեկավարի ՝ սոցցանցի իր էջում արված հրապարակումից։
«Մենք միասին անցել ենք բազմաթիվ դժվարությունների միջով, բայց նաև ունեցել ենք նշանակալի ձեռքբերումներ, ի նպաստ մեր համայնքի զարգացմանը։ Ձեր աջակցությունն ու հավատը դարձան այն ուժը, որով հնարավոր եղավ իրականացնել բազմաթիվ ծրագրեր, կյանքի կոչել նոր գաղափարներ։
Յուրաքանչյուրիդ մասնակցությունը, ջանքերն ու նվիրվածությունը շարունակելու են լինել հետագա հաջողությունների գրավականը։
Ես իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում ձեզ՝ վստահության և աջակցության համար։ Վստահ եմ, որ մեր վարչական շրջանը շարունակելու է առաջընթացի ճանապարհը՝ առաջնորդվելով միասնական նպատակներով ու արժեքներով։
Թող ձեր ընտանիքներում միշտ լինի սեր, խաղաղություն և բարօրություն»,- նշել է Մինասյանը։