Պետք է միասին ձևավորենք իրավունքի պետություն. Արման Թաթոյանը քաղաքական հայտ է ներկայացրել

Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը քաղաքական հայտ է ներկայացրել՝ ի պաշտպանություն Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի։

Նա տեսանյութ է հրապարակել սոցիալական ցանցի իր էջում, որում ասվում է,- «Մեզ պարտադրում են 2 ճանապարհ, շարունակ համոզում, որ ամեն ինչ վաղուց որոշված է։ Սերմանում են անտարբերություն ու իրար նկատմամբ ատելություն։ Իմ մասնագիտական կյանքը նվիրել եմ իրավապաշտպան գործին, բայց ստեղծված պայմաններում միայն այդ աշխատանքն արդյունք չի տալիս։ Իմ մասնագիտական կյանքը նվիրել եմ իրավապաշտպան գործին, բայց ստեղծված պայմաններում միայն այդ աշխատանքն արդյունք չի տալիս։ Ես հայտ եմ ներկայացնում քաղաքականությունն օգտագործելու մարդկանց միավորման ու երկրի առաջընթացի համար՝ հանուն իրական խաղաղության։ Սա հայտ է ոչ թե հին կանոններով շարժվելու, այլ այդ կանոնները փոխելու մասին, սա հայտ է խոսքին տեր լինելու և բոլորով հանուն Հայաստանի աշխատելու մասին, ցույց տալու, որ կա ինքնուրույն միտք, ինքնուրույն խոսք և կարող թիմ։

Պետք է միասին վերականգնենք քայքայված քաղաքական համակարգը և ձևավորենք իրավունքի պետություն, կառուցենք հնարավորությունների երկիր, որտեղ հաջողությունը կախված է յուրաքանչյուրի տաղանդից ու աշխատանքից: Հասարակություն, որը ոչ թե պառակտված է հակադրություններով, այլ միավորված է արդարության շուրջ:

Սա մեկ մարդու ճանապարհ չէ։ Պետք է իրար թև ու թիկունք լինենք, որ այդ ճանապարհն  անցնենք ավելի ուժեղացած, պետք է միավորվենք ոչ թե հուսահատությունից դրդված, այլ հանուն հույսի: Մենք դա անել կարող ենք, ուրեմն պետք է անենք։

 Միացե՛ք մեզ հանուն ձեր ընտանիքների, միացե՛ք մեզ հանուն մեր հայրենիքի»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել