Արդարադատության նախարարության աշխատակիցները ԱՊՀ գլխավոր քարտուղարի կողմից պարգևատրվել են շնորհակալագրերով

Արդարադատության նախարարության աշխատակիցները ԱՊՀ գլխավոր քարտուղարի կողմից պարգևատրվել են շնորհակալագրերով՝ ԱՊՀ անդամ պետությունների արդարադատության նախարարների խորհրդի գործունեությանը ակտիվ մասնակցության և արդարադատության ու իրավունքի ոլորտներում բազմակողմ համագործակցության զարգացման գործում անձնական ներդրման համար: Նախարարի տեղակալ Աննա Կարապետյանը շնորհավորել և շնորհակալագրեր է հանձնել նախարարության աշխատակիցներին՝ շնորհակալություն հայտնելով այս ոլորտում բազմամյա և արդյունավետ աշխատանքի համար: Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է ՀՀ արդարադատության նախարարությունից։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել