Քննարկվել են քրեակատարողական առողջապահության ոլորտի բարելավման առաջնահերթությունները

Արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանը բացման խոսքով է հանդես եկել «Քրեակատարողական առողջապահության բարելավում՝ տեղեկատվության արդյունավետ փոխանակման և համակարգման միջոցով» կլոր սեղան քննարկմանը, որը կազմակերպվել է «Ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հետագա ամրապնդում» ծրագրի շրջանակներում: Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է ՀՀ արդարադատության նախարարությունից։
Նախարարի տեղակալը շեշտել է քրեակատարողական առողջապահության ոլորտի բարելավման առաջնահերթությունը՝ ըդգծելով ազատությունից զրկված անձանց առողջության պահպանման, որակյալ բժշկական ծառայությունների մատչելիության դերը մարդու իրավունքների պաշտպանության հարցում: Խոսվել է բժշկական գաղտնիքի պահպանման առանցքային դերի մասին:
Այս համատեքստում Գևորգ Քոչարյանը կարևորել է նաև «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի գործունեության դադարեցման գործընթացը՝ նշելով, որ քայլը միտված է դատապարտված և կալանավորված անձանց մատուցվող առողջապահական ծառայությունների որակի բարձրացմանը: Քննարկումը կազմակերպել է Մարդու իրավունքների պաշտպանի աշախատակազմը՝ Եվրոպայի խորհրդի երևանյան գրասեյակի հետ համատեղ:
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել