Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 6-ին որոշումներ է ստորագրել, որում նշվում են․
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Բարսեղ Նիկողոսյանին ազատել զբաղեցրած պաշտոնից:
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Ավետիսյանին ազատել զբաղեցրած պաշտոնից: