Նախագործարկվել է քաղաքացիության գործերի էլեկտրոնային կառավարման համակարգը։
2026 թվականի հունվարի 1-ից դիմումների ընդունումն ու հերթագրումը կիրականացվի բացառապես քաղաքացիության գործերի էլեկտրոնային համակարգի (mcs-citizenship.am) միջոցով։
Դիմումատուները հնարավորություն կունենան․
առցանց գրանցվել հարթակում,
ստեղծել, խմբագրել և ներկայացնել ՀՀ քաղաքացիություն ստանալու կամ դադարեցնելու նախնական հայտ,
ամրագրել Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն այցելության օր՝ ոչ շուտ, քան 2026 թվականի հունվարի 22-ը։
Վարչարարության որոշակի փուլում դիմումատուներից կպահանջվի մեկ անգամ մոտենալ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության գրասենյակ՝ ֆիզիկական նույնականացում անցնելու և բնօրինակ փաստաթղթերի ստուգման նպատակով։
Համակարգում գրանցվելու կարգը՝ այստեղ։