Հանդիպել են Ադրբեջանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարները Ջեյհուն Բայրամովը և Հաքան Ֆիդանը։
Կողմերը քննարկել են Բաքվի և Անկարայի միջև համակողմանի համագործակցության ներկա փուլը և հեռանկարները: Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է ադրբեջանական ԶԼՄ-ներից։
«OTG – ի շրջանակներում համագործակցությունը, որը հիմնված է ընդհանուր մշակութային և պատմական ժառանգության վրա, առանցքային դեր է խաղում գործընկերության խորացման և բարգավաճ ապագայի համատեղ կառուցման գործում»,-գրել է Բայրամովը՝ իր X-հաշվում: