Շիրակի ամենաերկարակյաց մարդը մասնագիտությամբ դերձակ Մարգարիտ Զաքեյանն է։ Ապրիլին Մարգարիտ տատը բոլորել է 103 տարին։ Երկու որդի, 6 թոռ և 8 ծոռ ունի նա։
Մասնագիտությամբ մանկավարժ Գոհարիկ Պողոսյանը դեկտեմբերին կդառնա 100 տարեկան, լսողությունն ու տեսողությունը ծանրացել է, բայց ոչ հիշողությունը, հիշում է բոլոր թոռների, ծոռների անունները։
Օրերս, Տարեցների օրվա առիթով Միասնական սոցիալական ծառայության Գյումրու տարածքային կենտրոնի տնօրեն Արթուր Պապիկյանի հետ շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը հանդիպել է այս կանանց:
«Հետաքրքիր ու ջերմ զրույցներից միան լավ ու ջերմ տպավորություններ են մնացել»,- նշել է մարզպետը: