Սիսակ Հայրապետյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի պետ

Սիսակ Հայրապետյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի պետ: Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է ՀՀ քննչական կոմիտեից։
Սիսակ Գրիշայի Հայրապետյանի կենսագրությունը
Ծնվել է 1988 թվականի փետրվարի 11-ին Արարատի մարզի Վեդի ավանում:
Աշխատանքային գործունեություն
2025 թվականի սեպտեմբերի 1-ից հանդիասնում է Հյուսիսային համալսարանի իրավագիտության ամբիոնի՝ «Քրեական իրավունքի» դասախոս,
2024-2025թթ. – ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչության երրորդ վարչության ավագ քննիչ,
2023-2024թթ. – ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչության երրորդ բաժնի ավագ քննիչ,
2021-2023թթ. – ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի երրորդ բաժնի քննիչ, ապա՝ ավագ քննիչ,
2019-2021թթ. – ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնի ՀԿԳ քննիչ,
2018-2019թթ. – ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության ավագ քննիչ,
2014-2018թթ. – ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնի քննիչ, ապա՝ ՀԿԳ քննիչ,
VIII-X.2014թ. – ՀՀ ՊՆ N զորամասի քննիչ,
2013-2014թթ. – ՀՀ ՊՆ N զորամասի պարետային ծառայության պահպանության ջոկի հրաձիգ,
V-XII.2013թ. – ՀՀ ՊՆ N զորամասի պարետային ծառայության կարգապահական մեկուսարանի հրաձիգ։
Կրթություն
2009 թվականին ավարտել է Գավառի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը, 2013 թվականին՝ նույն բուհի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան։
Պարգևներ
ՀՀ վարչապետի 2024 թվականի հոկտեմբերի 9-ի որոշումով պարգևատրվել է արժեքավոր նվերով, ինչպես նաև խրախուսվել գերատեսչական տարբեր պարգևներով:
Այլ տվյալներ
2009-2011թթ. – ծառայել է ՀՀ զինված ուժերում։
Ամուսնացած է ունի երկու երեխա։
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել