Դատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալը մասնակցել է կանանց նկատմամբ բռնության և կնասպանության թեմայով զեկույցի քննարկմանը

Դատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Արուս Հայրապետյանը մասնակցել է «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» նախաձեռնությամբ կազմակերպված «Անարձագանք բռնություն. Կնասպանությունը Հայաստանում» 2022-2024թթ․ զեկույցի քննարկմանը։
Պանելային ձևաչափով քննարկմանը Արուս Հայրապետյանը ներկայացրել է կնասպանությանը և կանանց դեմ իրականացված բռնություններին առնչվող դատական վիճակագրությունը, Բարձրագույն դատական խորհրդի և Դատական դեպարտամենտի ջանքերը՝ ուղղված բոլոր, այդ թվում՝ վերոնշյալ գործերի արագ քնությանը:
Դեպարտամենտի ղեկավարի տեղակալը ներկայացրել է նաև դատավորների վերապատրաստման համակարգը, քննարկման առարկա թեմաների ընդգրկվածությունը վերապատրաստման ծրագրերում, պատասխանել ներկաների մյուս հարցերին:
Քննարկմանը մասնակցել են պետական համակարգի տարբեր ճյուղերի բարձրաստիճան ներկայացուցիչներ, ՔՀԿ ոլորտի և միջազգային կառույցների անդամներ։
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել