Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանի հրամանով ս․թ․ հոկտեմբերի 3-ին, «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասով, 24-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և պաշտոնից ազատվելու մասին իր դիմումի համաձայն ազատվել է Հակակոռուպցիոն կոմիտեի ընտրական, ինչպես նաև մասնավոր ոլորտում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Արման Ապետնակի Մանուչարյանը։ Iravaban.net-ը այս մասին տեղեկանում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։
Հրամանով սահմանվել է․
- իրականացնել քրեական վարույթների, դիմումների, ծառայողական վկայականի, Հակակոռուպցիոն կոմիտեի վարչական շենք մուտք գործելու անցաքարտի և գույքի հանձնում-ընդունում,
- կատարել վերջնահաշվարկ՝ սահմանված կարգով։