Ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման գործընթացը էապես կպարզեցվի։ Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է Ազգային Ժողովի պատգամավոր, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանից։
Պատգամավորը սոցցանցի իր էջում հրապարակում է կատարել։
Այն անձինք, ովքեր Պետական եկամուտների կոմիտեին հայտնի եկամուտներց բացի չունեն այլ եկամուտ, կարող են մուտք չգործել համակարգ և լրացնել հայտարարագիրը։ Եթե մինչև նախատեսված վերջնաժամկետը՝ նոյեմբերի մեկը, քաղաքացին որևէ փոփոխություն չի կատարում իր եկամուտներում՝ համակարգում հ այտարարագիրը լրացվում է ինքնաշխատ եղանակով։ Այս պարագայում պատասխանատվություն չի ենթադրվի։ Սա չի վերաբերի այն դեպքերին, երբ քաղաքացին ունի հավելյալ եկամուտ, օրինակ ավանդ և դա չի լրացնում համակարգում։ Այս դեպքում, Թունյանի խոսքով, քաղաքացին կենթարկվի պատասխանատվության։
Սոցիալական կրեդիտներից՝ ուսման և առողջապահական ծախսերի փոխհատուցցումից կկարողանան օգտվել այն քաղաքացիները, ովքեր մուտք կգործեն համակարգ և կհաստատեն արդեն իսկ լրացված հայրատատագիրը։
Նախագիծը մշակվել է կառավարության հետ համագործակցությամբ և շրջանառության մեջ կդրվի Քաղաքացիական պայմանագիր կուսակցության կողմից։
Մանրամասները տեսանյութում։