2025 թվականի սեպտեմբերի 29-ին Իրավաբանների հայկական ասոցիացիան «Արդյունավետ և ներառական ոստիկանական բարեփոխումների հանրային վերահսկողություն և իրազեկում» ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակում կազմակերպել էր ՀՀ ոստիկանության բարեփոխումների ռազմավարության 2024-2026 թթ․ գործողությունների ծրագրի 2024-2025 թթ․ (I կիսամյակ) իրականացման ենթակա գործողությունների հասարակական մշտադիտարկման և գնահատման զեկույցի ներկայացման եզրափակիչ միջոցառումը։
Մշտադիտարկման փորձագետ,իրավաբան Սյուզաննա Սողոմոնյանը նշեց, որ 52 գործողություն է նախատեսված եղել և ենթակա եղել իրականացման առաջին կիսամյակի շրջանակներում, ըստ մեթոդոլոգիայի, այն գործողությունները, որոնք նախատեսված են եղել յոթերորդ ամսից սկսված, չեն ընդգրկվել հաշվետու ժամանակահատվածում։
«Ռազմավարությունը, ըստ էության, գնահատվել է երկու մակարդակում քանակական, որ հասկանանք նաև զուտ թվային ցուցանիշներով ինչքան գործողություն կա, նախատեսվածից քանի գործողություն է կատարվել և որակական, սա արդեն հասկանալու, թե կատարված յուրաքանչյուր ազդեցության մակարդակում ինչպիսի արդյունքներ են նվաճել ու նաև հասկանալու համար դրանց պրակտիկայում արդյունավետության մակարդակները»,- ասաց փորձագետը։
Ներքին գործերի նախարարության հետ ունեցած նախնական քննարկման արդյունքում առաջարկվել է երեք ոլորտ, որոնք, որոնց ուղղությամբ կատարվել են որակական գնահատումները։ Դրանք են՝ մարդու, մարդկային ռեսուրսների արդյունավետ կառավարում և բարեվարքության ապրապնդում, համայնքային ոստիկանության վերաիմաստավորում և վերջինը ոստիկանական բարեփոխումների շրջանակներում միջազգային համագործակցություն։
Որակական մակարդակով գնահատում են իրականացվել այս ուղղությունների ներքո կատարված կամ մասնակի, կատարված, գործողությունների մասով։
Մշտադիտարկման արդյունքներն ավելի մանրամասն տեսանյութում։