Արդարադատության նախարարությունը հայտարարում է նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչի որակավորման ստուգում անցկացնելու մրցույթ:
Որակավորման ստուգման համար կարող են դիմել գործունակ այն անձինք, ովքեր ունեն բարձրագույն կրթություն և համապատասխան օտար լեզվին տիրապետելու մասին վկայական (դիպլոմ), բացի ժեստերի լեզվի թարգմանչի վկայական ստանալու համար դիմածներից:
Քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացնում է էլեկտրոնային եղանակով՝ ([email protected]) էլեկտրոնային փոստի հասցեին։
Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է 2025 թվականի հոկտեմբերի 28-ը մինչև ժամը 16.00-ն:
Մանրամասները այստեղ։