Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Պետբյուջեից 115 մլն ՀՀ դրամ հափշտակելու գործն ավարտվեց. ամբաստանյալների հարազատներն արտասվում էին դատավճռից հետո

Դատական դեպարտամենտի նախկին ղեկավարի և նույն հիմնարկի 12 աշխատակիցների գործը առաջին ատյանի դատարանը սկսեց քննել 2014թ. հուլիսի 23-ից, դատավճիռը եղավ 2015թ. հուլիսի 18-ին:

Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում այսօր դատավոր Արշակ Վարդանյանը հրապարակեց մեկ տարի տևող գործով դատավճիռը:

Դատական դեպարտամենտի նախկին ղեկավար Միսակ Մարտիրոսյանի նկատմամբ նշանակվեց պատիժ` ազատազրկում 6 տարի ժամկետով` անձնական գույքի բռնագրավվում` ոչ ավելի քան 720 հազար դրամը: Ամբաստանյալի պատժի կրման սկիզբը հաշվարկվեց 2013թ. նոյեմբերի 14-ից: Մեղադրող դատախազ Հակոբ Մելքոնյանը միջնորդել էր նրան ազատազրկման դատապարտել 14 տարի ժամկետով:

Վեց տարի ազատազրկման դատապարտվեց նաև դատական կարգադրիչների ծառայության պետի առաջին տեղակալ Գեղամ Գրիգորյանը, բացի այդ նրա նկատմամբ կիրառվեց տուգանք՝ 600.000 ՀՀ դրամի չափով: Տվյալ դեպքում դատախազը միջնորդել էր 9 տարի ազատազրկում:

Արմեն Մովսիսյանի հիմնարկի ղեկավարի մյուս տեղակալի նկատմամբ նշանակվեց պատիժ 3 տարի ժամկետով, սակայն նա 2013թ. համաներմամբ ազատ արձակվեց պատժի կրումից:

Երեք տարի ժամկետով ազատազրկման պատիժ նշանակվեց դեպատամենտի ֆինանսաբյուջետային բաժնի նախկին պետ-գլխավոր հաշվապահ Սաթենիկ Հովհաննիսյանի նկատմամբ, Քր. Օր. 70-րդ հոդվածի կիրառմամբ ազատազրկման ձևով պատիժը չկիրառվեց` սահմանվելով փորձաշրջան` 3 տարի ժամկետով:

Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատական կարգադրիչների ծառայության ստորաբաժանման նախկին պետ Բագրատ Արիկյանցի նկատմամբ նշանակվեց ազատազրկում 5 տարի ժամկետով, տուգանք 300 հազար դրամի չափով: Պատիժը չկիրառվեց Քր. Օր, 70-րդ հոդվածի համաձայն:

Նույնը պատիժն ու փորձաշրջանը կիրառվեց նաև նաև ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատարանի դատական կարգադրիչների ծառայության ստորաբաժանման նախկին պետ Արման Փալիկյանի, Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատական կարգադրիչների ծառայության ստորաբաժանման պետ Մերուժան Կյուրեղյանի, Կենտրոնական մարմնի ստորաբաժանման նախկին պետ Արմեն Ավագյանի և մի քանի այլ ամբաստանյալների նկատմամբ:

Սաթենիկ Հովհաննիսյանը, Բագրատ Արիկյանցը, Արման Փալիկյանը, Մերուժան Կյուրեղյանն, Արմեն Ավագյանն ու ևս 5 ամբաստանյալներ 2013թ. համաներմամբ ազատ արձակվեցին պատժի կրումից:

Տուժող ՀՀ դատական դեպարտամենտին հանցագործությամբ անմիջականորեն պատճառված 115 միլիոնից ավելի դրամի փոխհատուցման հարցը համարվեց լուծված, քանի որ մինչդատական և դատական վարույթներում այն ամբողջությամբ փոխհատուցվել է:

Ի դեպ, այս նիստին ներկա չէր մեղադրող դատախազը:

Երբ դատավճիռը հրապարակեց նիստերի դահլիճում հավաքվածները դուրս եկան միջանցք, դռների դիմաց նստած էին ամբաստանյալ Գեղամ Գրիգորյանի ընտանիքի անդամները, միջանցի մյուս հատվածում ամբաստանյալ Բագրատ Արիկյանցի հարազատներն էին: Երկու կողմում էլ ընտանիքի անդամներից ոմանք արտասվում էին, Բագրատ Արիկյանից հարազատները ուրախությունից. ամբաստանյալը համաներմամբ ազատ արձակվեց,  արտասվում էր նաև Գեղամ Գրիգորյանի դուստրը.  նրա հայրը դատապարտվեց ազատազրկման 6 տարի ժամկետով:

Գևորգ Թոսունյան
Իրավաբան.net

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել