Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

«Այդ սովորական հանցագործությունը դարձրվեց շոու». 115 մլն ՀՀ դրամ յուրացնելու գործ

Դատական դեպարտամենտի նախկին ղեկավարի և մյուսների գործով այսօր դատարանում հարցաքննվեց Միսակ Մարտիրոսյանը:

Հիշեցնենք՝ այս գործով դեպարտամենտի նախկին ղեկավարի՝ Միսակ Մարտիրոսյանի և հիմնարկի մյուս պաշտոնատար անձանց նկատմամբ մեղադրանք է առաջադրվել կայուն խումբ ստեղծելու և այդ խմբով տևական ժամանակ ՀՀ պետական բյուջեից շուրջ 115.782.033 ՀՀ դրամի չափով գումար յուրացնելու համար: Միսակ Մարտիրոսյանին նաև մեղադրանք է առաջադրվել խոշոր չափերի կաշառք վերցնելու համար՝ երկու դրվագ՝ երկու հազար դոլարի չափով:

Միսակ Մարտիրոսյանը դատարանում մեղադրանքը որակեց որպես շոու. «2013թ. կատարվեց այդ հանցագործությունը, թույլ տրված խախտումը որոշ մարդիկ փորձեցին ի շահ իրենց օգտագործել, այդ սովորական հանցագործությունը դարձրվեց շոու: Այս աղմուկը բարձրացվում էր միայն նրա համար, որ կարողանան դրանից օգուտ քաղել Երևան քաղաքի դատախազության որոշակի անձիք: Ամեն ինչ արվեց, որպեսզի մեղադրանք առաջադրվի: Առաջադրված մեղադրանքներն այնքան կեղծ էին և շինծու, որ 2013թ. հոկտեմբերի 1-ին մեղադրանք առաջադրվելուց հետո դրա ծավալ 4 անգամ փոխվեց: Ավելին ասեմ՝ մեղադրանքն այնքան կեղծ է, որ հանցակազմի տարր է պարունակում իր մեջ»,- ասաց ամբաստանյալը:

Այնուհետև նա իր ցուցմունքը կառուցեց կաշառքի դրվագների վրա՝ մանրակրկիտ կերպով ներկայացրեց իր դիրքորոշումը՝ մերժելով իրեն առաջադրված մեղադրանքը: Ամբաստանյալը պնդեց, որ այս դրվագներով վկաների ցուցմունքները վերցրվել են ճնշումների միջոցով. «Նախաքննությունն ահավոր պայմաններում է կատարվել: Կաշառքի դրվագներով մեղադրանքները կեղծ են»: Ի դեպ, դատական նիստի ընթացքում այս հաղորդման հիման վրա դատարանը միջնորդությամբ հանդես եկավ ՀՀ գլխավոր դատախազությանը՝ վերահսկել ենթադրյալ բռնությունները մասին փաստարկների իսկության համապատասխանության ՀՔԾ քննությունը:

Այնուհետև ամբաստանյալն, իր խոսքերով, վեր հանեց նախաքննական մարմնի կողմնակալ վերաբերմունքն ապացուցող հանգամանքներ: Նա ներկայացրեց գործով ամբաստանյալ, նույն հիմնարկի ղեկավարի նախկին տեղակալ Արմեն Մովսիսյանի նկատմամբ կիրառված ճնշումները, նշեց, որ նախաքննական մարմինը մշտապես վերահսկել է այս անձին. «Նման տեռորի, որ նրան են ենթարկել՝ թե՛ ընտանիքի, թե՛ նրա գիտակից կյանքում երբևէ չհանդիպած մեթոդներով ճնշումներ գործադրել, նա գնացել է գործարքի»,- պնդեց ամբաստանյալը:

Նա ասաց, որ նախաքննական մարմինը շահագրգռված է եղել իր դեմ մեղադրանքը կառուցելու հարցում. «Երկու հարյուր աշխատակցի հարցաքննել են, տարբեր ձևակերպումներով նույնաիմաստ հարցեր են տվել, թե արդյոք Միսակ Մարտիրոսյանը կաշառքով է նրանց աշխատանքի ընդունել: Հարցեր են տվել՝ միտում ունենալով Մարտիրոսյանի մասով կաշառքի դրվագ ստեղծել: Ես ութ անգամ դիմում եմ գրել ՀՀ գլխավոր դատախազին, նշել եմ, որ գործը չհանձնվի նրա տեղակալներից Հրաչիկ Բադալյանին, որովհետև նա շահագրգռվածություն ունի այս գործի մասով»̦- նշեց փաստաբանը՝ պարզաբանելով, որ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում իրեն առանց այցելել է ՀԿԳ քննիչ Դավիթ Գեւորգյանը՝ առանց այդ մասին տեղյակ պահելու իր փաստաբաններին, նշել է, որ իր մոտ է գտնվում Միսակ Մարտիրոսյանի կալանքը երկարացնելու մասին որոշումը՝ ասելով, թե լիազորված է Հրաչ Բադալյանի անունից փոխանցել, որ եթե կալանքը կփոխեն, Վճռաբեկ դատարանի նախագահի դեմ ցուցմունք տալու պարագայում:

Ընթացքում վիճաբանություններ ծագեցին ամբաստանյալի և մեղադրող դատախազ Սասուն Խաչատրյանի միջև:

Հարցաքննության ժամանակ ամբաստանյալը նշեց, որ պետական չորս մարմիններ, իր պաշտոնավարման տարիներին, ստուգումներ են անցկացրել դատական դեպարտամենտում և ոչ մի խախտում չեն արձանագրել:

Իրավաբան.net

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել