ՀՀ դատական դեպարտամենտի նախկին ղեկավար Միսակ Մարտիրոսյանի և մյուսների գործով այսօր միջնորդությամբ հանդես եկավ պարոն Մարտիրոսյանը: Նա իր միջնորդության մեջ նշեց, որ նախաքննական փուլում քննչական գործողություններն իրականացվել են օրենքի խախտումով. «Իմ դեմ փաստերը ձեռք են բերվել հանցավոր ճանապարհով»,- ասաց ամբաստանյալը` մեկ առ մեկ անդրադառնալով մասնավորապես կաշառքների դրվագներին: Նա մեջբերեց վկաների ցուցմունքներից հատվածներ, որոնցում նրանք նշում էին, որ նախաքննական մարմինն իրենց ոստիկանությունում պահել է սահմանված ժամկետից ավելի և այլն:
Եզրահանգելով իր միջնորդությունը պարոն Մարտիրոսյանն ասաց. «Հիմք ընդունելով այս բոլոր փաստերը` միջնորդում եմ դատարանին կաշառքների դրվագները իմ նկատմամբ փոխել, ինչպես նաև փոխել խափանման միջոցը` կիրառելով գրավ»:
Դատարանը գնաց խորհրդակցական սենյակ, այս միջնորդությանը դատավոր Արշակ Վարդանյանը կանդրադառնա հաջորդ դատական նիստին: