Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում չկայացավ դատական դեպարտամենտի նախկին ղեկավարի և մյուսների գործով դատական նիստը:
Նախորդ նիստը հետաձգվել էր, քանի որ դատախազը խնդրել էր ժամանակ տալ՝ պատճառաբանելով, որ ճառը դեռևս պատրաստ չէ, սակայն այս անգամ ևս մեղադրող կողմը բացակայում էր, և արդեն երրորդ անգամ այն հետաձգվում է. «Ժամանակ էին խնդրել, որպեսզի ճառին նախապատրաստվեն, սակայն ողջամիտ ժամկետներն արդեն սպառում են, որը կքննարկենք հաջորդ նիստին»,- նիստը փակելով ասաց դատավոր Արշակ Վարդանյան:
Հաջորդ նիստը տեղի կունենա ապրիլի 20-ին:
Հիշեցնենք, որ Դատական դեպարտամենտի նախկին ղեկավար Միսակ Մարտիրոսյանը և հիմնարկի մյուս պաշտոնական անձիք մեղադրվում են կայուն խումբ ստեղծելու և այդ խմբով տևական ժամանակ ՀՀ պետբյուջեից շուրջ 115.782.033 ՀՀ դրամի չափով գումար յուրացնելու մեջ, իսկ Միսակ Մարտիրոսյանին նաև մեղադրանք է առաջադրվել խոշոր չափերի կաշառք վերցնելու համար:
Լիլիթ Շաբոյան
Լուսանկարում՝ Միսակ Մարտիրոսյանը