Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Պետությունից 115 մլն ՀՀ դրամ հափշտակելու գործը Վերաքննիչ քրեական դատարանում է

Կենտրոն և Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի 2015 թ.-ի հուլիսի 18-ին «ՀՀ դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմանարկի նախկին ղեկավար Միսակ Մարտիրոսյանի և ամբաստանյալների հանդեպ կայացրած դատավճիռը բեկանելու և փոխելու նպատակով Վերաքննիչ բողոք է ներկայացվել: Առաջին դատական նիստը տեղի ունեցավ այսօր՝ սեպտեմբերի 24-ին:

Դատարան բողոք էին ներկայացրել Գեղամ Գրիգորյանի պաշտպան  Տիգրան Աթանեսյանը, Անգին Ղուկասյանի պաշտպան Արմեն Ֆելոյանը, նրանք  խնդրում էին բեկանել կամ փոփոխել առաջին ատյանի դատավճիռը: Բողոք էր բերել նաև մեղադրող դատախազը:

Նիստի ժամանակ բողոք բերած պաշտպանները ներկայացրին հիմքերը:

Դատախազ Հակոբ Մելքոնյանը համարում է, որ պատշաճ չվերլուծելով և չգնահատելով դատարանը թույլ է տվել սխալ:

Դատախազը նաև բողոքի մեջ նշեց, որ Վիկտորիա Կարապետյանի կողմից Միսակ Մարտիրոսյանին  կաշառք տալու վերաբերյալ դատարանի վճիռը սխալ է, քանի որ դատարանը կոնյակը և ոսկեդրամը ծննդյան նվեր էր որակել, այնինչ այդ ամենը ձեռք է բերվել մինչև ծծնդյան օրը:

Դատախազը նաև նշեց, որ ամբաստանյալ Միսակ Մարտիրոսյանի մեղավորույունը ապացուցված է համարվել  միայն ամբաստանյալներից Արմեն Մովսիսյանի ցուցմունքի հիման վրա:

Հիշեցնենք, որ առաջին ատյանի դատարանը փոխհատուցման հարցը համարել էր լուծված, քանի որ դատական քննության ընդհացքում գումարը մարվել էր:

Առաջին նիստը հետաձգվեց, քանի որ ընդմիջման ժամանակ ամբաստանյալ Արման Փալիկյանի պաշտպան Հրանտ Անանյանը առանց դատարանին տեղյակ պահելու լքել էր նիստերի դահլիճը, իսկ Միսակ Մարտիրոսյանի պաշտպան Վարդան Զուռնաչյանը ուշ ներկայացավ:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 14-ին:

Ազնիվ Սիրադեղյան

Իրավաբան.net

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել