Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Պետբյուջեից 115 մլն ՀՀ դրամ հափշտակելու գործը հետաձգվեց այս անգամ մեկ ժամով

Արդեն երրորդ շաբաթն է, ինչ Վերաքննիչ քրեական դատարանում հետաձգվում են Դատական դեպարտամենտի նախկին ղեկավարի և հիմնարկի 12 աշխատակիցների գործով նիստերը: Այսօր 12:00-ին պետք է տեղի ունենար հերթական նիստը, նախագահող դատավոր Կարինե Ղազարյան, մտնելով նիստերի դահլիճ, հայտնեց կողմերին, որ դատավորներից Վազգեն Ռշտունին եղել է գործուղման և վատառողջ վերադարձավ: Դատավորի խոսքերով` պարոն Ռշտունին կկարողանա միանալ իրենց միայն մեկ ժամ ուշացմամբ: Այնպես որ որոշվեց նիստը հետաձգել:

Հիշեցնենք՝ առաջին ատյանի դատարանը՝ դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ այս տարվա հուլիսի 18-ին կայացրեց սույն գործով դատավճիռը: Ամբաստանյալները մեղադրվում էին հանցավոր խումբ ստեղծելու և պետությունից 115 մլն դրամի չափով հափշտակություն կատարելու մեջ:

Իրավաբան.net

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել