Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

«Հայերեն էր, բայց ոչ հասկանալի». դատական դեպարտամենտի նախկին ղեկավար

Այսօր` մայիսի 18-ին ՀՀ դատական դեպարտամենտ պետական կառավարչական հիմնարկի նախկին ղեկավար Միսակ Մարտիրոսյանի և մյուսների գործը շարունակվեց ամբաստանյալ Գեղամ Գրիգորյանի պաշտպանի` Տիգրան Աթանեսյանի բացակայությամբ: Ամբաստանյալ Գեղամ Գրիգորյանը ցանկացավ երկրորդ պաշտպան ունենալ և այսուհետ նույն գործի շրջանակներում ամբաստանյալի շահերը կպահի նաև փաստաբան Լիլիթ Բոյաջյանը:

Գեղամ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա տևական ժամանակ առանձնապես խոշոր չափերի հափշտակություններ կատարելու նպատակով «ՀՀ Դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկի ղեկավար Միսակ Մարտիրոսյանի համաձայնությունը ստանալուց հետո, վերջինիս և նույն ծառայության մի խումբ պաշտոնատար անձիք, 2009 թվականի օգոստոսից մինչև 2013 թվականի օգոստոս ամիսն ընկած ժամանակահատվածում հափշտակել են «ՀՀ Դատական դեպարտամենտ» ՊԼ հիմնարկին ՀՀ պետական բյուջեից որպես աշխատավարձ և դրամական այլ բավարարարումներ հատկացված առանձնապես խոշոր չափերի` ընդհանուր 115.782.033 ՀՀ դրամը:

Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստերից մեկին դատախազը միջնորդել էր մեղադրանքը մի քանի ամբաստանյալների նկատմամբ փոփոխել, դատարանը բավարարել էր միջնորդությունը:

Այսօր ամբաստանյալներն ու իրենց պաշտպանները դիրքորոշում հայտնեցին այս միջնորդության վերաբերյալ, Միսակ Մարտիրոսյանի փաստաբանն այն որակեց ոչ թե միջնորդություն, այլ «միջնադարյան գրառում», իսկ հենց ինքն՝ ամբաստանյալը նշեց, որ միջնորդությունը հայերեն էր, բայց հասկանալի չէր:

Այսօր մեղադրող դատախազը նաև ճառով հանդես եկավ:

Մանրամասները՝ փոքր ուշ:
Գայանե Գևորգյան
Իրավաբան.net

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել