Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Մեղադրող կողմը ժամանակ խնդրեց ճառին պատրաստվելու համար

Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Դատական դեպարտամենտի նախկին ղեկավարի և մյուսների գործով ճառով պետք է հանդես գար մեղադրող կողմը, սակայն դատախազը խնդրեց ժամանակ տալ՝ պատճառաբանելով, որ ճառը դեռևս պատրաստ չէ:

Դատավոր Արշակ Վարդանյանը դատական վճաբանությունների փուլը հետաձգեց: Մեղադրողի ճառը կողմերը կլսեն հաջորդ դատական նիստին:

Հիշեցնենք, որ Դատական դեպարտամենտի նախկին ղեկավար Միսակ Մարտիրոսյանը և հիմնարկի մյուս պաշտոնական անձիք մեղադրվում են կայուն խումբ ստեղծելու և այդ խմբով տևական ժամանակ ՀՀ պետբյուջեից շուրջ 115.782.033 ՀՀ դրամի չափով գումար յուրացնելու մեջ: Իսկ Միսակ Մարտիրոսյանին նաև մեղադրվում է առաջադրվել խոշոր չափերի կաշառք վերցնելու համար:

Իրավաբան.net

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել