Դատական դեպարտամենտի նախկին ղեկավարի Միսակ Մարտիրոսյանի և մյուսների գործով ամբաստանյալներից Նարեկ Գասպարյանի հարազատ եղբայրը մահացել է, այս մասին այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության առաջին ատյանում ասաց դատավոր Արշակ Վարդանյանը:
Ամբաստանյալի պաշտպանը՝ Ռուբեն Բալաբանյանը նամակով խնդրել է թույլատրել նրան բացակայել քրեակատարողական հիմնարկից, դատավորը ամբաստանյալին հնարավորություն է տվել 4 օրով բացակայել ՔԿ հիմնարկից` եղբոր հոգեհանգստի և հուղարկավորության արարողությանը մասնակցելու համար: