Ռումինիայի խորհրդարանը երկուշաբթի միաձայն հավանություն է տվել երկրի նախագահի կողմից հակակոռուպցիոն պայքարի վերաբերյալ համազգային հանրաքվեի անցկացման առաջարկությանը։ Այս մասին տեղեկացնում է «Եվրոնյուզը“։
Ժամկետներ դեռ չեն նշվել, իսկ պատգամավորների կողմից նախագծին աջակցելը պարտադիր չէ:
Հատկանշանական է, որ սա կոմունիզմի անկումից հետո ժողովրդական անհանդուրժողականության դրսևորման խոշորագույն արձագանքն է։
Վերջին երկու շաբաթների ընթացքում տեղի ունեցած հանրահավաքների արդյունքում, նոր սոցիալ դեմոկրատական կառավարությունը չեղյալ է հայտարարել հակակոռուպցիոն օրենքների վերաբերյալ հրամանագիրը, որի համաձայն արդյունավետ կերպով պաշտպանվելու էին տասնյակ պետական պաշտոնյաների շահերը նրանց ազատելով քրեական հետապնդումից:
Ռումինիայի վարչապետ Սորին Գրինդյանուն հայտարարել է, որ հրամանագիրը չեղարկվել է սոցիալական միասնությանը ապահովելու շահերից ելնելով:
Սակայն խորհրդարանը, որտեղ իշխող կոալիցիան մեծամասնություն է կազմում, դեռևս պետք է քվեարկի հրամանագրի չեղարկման հարցը:
Արդյունքում, ցուցարարները շարունակում են բողոքի ցույցեր անցկացնել Բուխարեստի փողոցներում:
Տես նաև՝
Ռումինիայի կառավարությունը չեղարկեց կոռումպացված պաշտոնյաներին համաներում շնորհելու օրինագիծը
Մասսայական բողոքների ճնշման տակ Ռումինիայի կառավարությունը չեղարկում է հակակոռուպցիոն հրամանագիրը
Ռումինիայում կոռուպցիայի դեմ պայքարի հրամանագրի վերաբերյալ բողոքի ցույցերը աճում են
Ռումինիայի վարչապետը դատարան կկանչվի կոռուպցիոն հանցագործության համար
Ռումինիայի վարչապետ Վիկտոր Պոնտան մեղադրվում է կոռուպցիայի մեջ
Ռումինիայում գործարարը բանտ է նստել ընտրությունների ապօրինի ֆինանսավորման համար
Պատրաստեց՝ Սոֆյա Սարգսյանը