Ապարանի համայնքային ոստիկանները 18-ամյա երիտասարդի մոտ ատրճանակ և դանակ են հայտնաբերել

Համայնքային ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հոկտեմբերի 8-ին Ապարան քաղաքի Բաղրամյան փողոցում հայտնաբերել, ապօրինի զենք-զինամթերք պահելու և կրելու կասկածանքով բաժին են տեղափոխել Ստեփանավանի բնակիչ 18-ամյա մի երիտասարդի։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է ատրճանակ և դանակ։ Այս մասին  Iravaban.net-ը տեղեկանում է ՆԳՆ-ից։
Երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։

`
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել