Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 14-18-ը ներառյալ գտնվելու է ամենամյա արձակուրդում: ԱԺ նախագահի պարտականությունների ժամանակավոր կատարումը հանձնարարվել է ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին։ Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է ԱԺ- ից։
«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 163-րդ հոդվածով և «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասով՝ կարգադրում եմ.
1. 2025 թվականի հոկտեմբերի 14-18-ը ներառյալ գտնվելու եմ ամենամյա արձակուրդում:
2. 2025 թվականի հոկտեմբերի 14-18-ը ներառյալ Ազգային ժողովի նախագահի պարտականությունների ժամանակավոր կատարումը հանձնարարել Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին:
3. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. Առաքելյանին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել համապատասխան վճարման կատարումը»,- նշված է համապատասխան որոշման մեջ: