Ինչպես տեղեկացնում է Iravaban.net-ը Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ՝ Բագրատ սրբազանի տեսակցությունների արգելքն ամբողջովին վերացվել է։ Մասնավորապես, հատուկ վերանայման բողոքների շրջանակներում պաշտպանները պահանջել են վերացնել տեսակցությունների արգելքը, ինչպես նաև՝ փոխել խափանման միջոց կալանքը։ Խափանման միջոցի փոփոխման պահանջով բողոքը մերժվել է, տեսակցությունների սահմանափակումների վերացման պահանջով բողոքը՝ բավարարվել։