Վարելու իրավունքից զրկված երիտասարդի մեքենայում թմրшմիջոց է հայտնաբերվել. բացահայտում

Արարատի մարզի պարեկային ծառայության կարգախումբը հոկտեմբերի 8-ին Մասիս քաղաքի 3-րդ փողոցում ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար կանգնեցրել են «Տոյոտա» մակնիշի մի մեքենա:Այս մասին  Iravaban.net-ը տեղեկանում է ՆԳՆ-ից։

Պարզվել է, որ Արտաշատ քաղաքի բնակիչ 40-ամյա վարորդը տրանսպորտային միջոցը վարել է՝ զրկված լինելով վարելու իրավունքից, սակայն ներկայացրել է ՌԴ վարորդական վկայական:

Մեքենան տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք, որտեղ 40-ամյա տղամարդը բեռնախցիկից իր վերցնելու պատրվակով, այնտեղից վերցրել է պոլիէթիլենային տոպրակով փաթեթավորված ինչ-որ իր և նետել։

Արգելված իրեր և առարկաներ պահելու և օգտագործելու կասկածանքով նա ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Մասիսի բաժին, որտեղ հայտնել է, որ փաթեթում թմրանյութ է, որը պատրաստել է վայրաճ կանեփի թփերից:

Պարզվել է նաև, որ ՌԴ վարորդական իրավունքի վկայականը, որը ձեռք էր բերել Ռուսաստանի Դաշնությունում, կեղծ է։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել