Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 19-21-ը կգործուղվի Ժնև (Շվեյցարիայի Համադաշնություն)՝ մասնակցելու Միջխորհրդարանական միության 151-րդ վեհաժողովին:
Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է ԱԺ նախագահի կարգադրություններից:
ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանն ու ԱԺ պատգամավոր Հասմիկ Հակոբյանը: