Գործադիրի հավանությանն է արժանացել «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է Կառավարությունից
Նախագծով առաջարկվում է Օրենքի 7.1-ին հոդվածով նախատեսված իրավախախտումների գործերով վարույթի առանձնահատկությունները վերաբերելի դարձնել նաև ՀՀ-ում հաշվառված տրանսպորտային միջոցներով «Օտարերկրացիների մասին» օրենքով սահմանված՝ օտարերկրացի համարվող և ՀՀ-ում կացության կարգավիճակ չունեցող անձանց կողմից կատարված և Օրենքով քննության ենթակա գործերով կայացված վարչական ակտերին։