Ռումինիայի վերաքննիչ դատարանը երկրի ամենահարուստ գործարար Իոան Նիկուլաեին 2.5 տարվա ազատազրկման է դատապարտել 2009թ. նախագահական ընտրությունների քարոզարշավը ապօրինի ֆինանսավորելու համար։ Այս մասին տեղեկացնում է Radio Romania Actualitati-ը։
Հետաքննությունը պարզել է, որ գործարարը մոտ 1 մլն եվրո է հատկացրել Ռումինիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Գեորգե Ստանկուին կուսակցության առաջնորդ Միրչի Ջոանեի նախընտրական քարոզարշավը կազմակերպելու համար։
Բրեիլի նախկին քաղաքապետ Գեորգե Ստանկուն դատապարտվել էր 3 տարվա ազատազրկման։
Նշենք, որ Իոան Նիկուլաեն InterAgro ագրարային ընկերության նախագահն է։ Նրա կարողությունը գնահատվում է 1.25 մլրդ դոլար։ 2014թ. ընկերությունը ստիպված էր փակել պարարտանյութերի արտադրության գործարանների ցանցը գազի գնի թանկացման պատճառով։ Նիկուլաեին մեղադրեցին կառավարական ճյուղի սնանկացման մեջ, որը, կատարելով ԱՄՀ պահանջները, բարձրացրել էր էներգակիրների գինը, գրում է ՏԱՍՍ-ը։