Ռումինիայի վարչապետ Վիկտոր Պոնտան մեղադրվում է մի քանի կոռուպցիոն գործարքների մեջ. գրում է BBC-ին:
Ըստ երկրի հակակոռուպցիոն գործակալության՝ նրան մեղադրում են դրամաշորթության, հարկերից խուսափելու և փողերի լվացման մեջ: Նա կոռուպցիոն արարքներ է կատարել նախքան 2012-ին վարչապետ դառնալը, երբ դեռևս իրավաբան էր աշխատում:
Պոնտան սակայն չի ընդունում մեղադրանքները: Վիկտոր Պոնտան հրաժարական է տվել ղեկավարող Սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախագահի պաշտոնից կիրակի օրը` ասելով, որ իրեն ժամանակ է անհրաժեշտ իր պաշտպանությունը նախապատրաստելու համար, սակայն շարունակելու է կատարել վարչապետի իր պարտականությունները:
Նրան մեղադրում են քաղաքական դաշնակցի և պատգամավորի կողմից 55.000 եվրոյին համարժեք կաշառք ստանլու մեջ: Պարոն Պոնտան վերադարձել է աշխատանքի հինգշաբթի օրը, ծնկի վիրահատության համար մեկ ամիս Թուրքայում մնալուց հետո:
Երբ երկրի հակակոռուպցիոն գործակալությունը մի քանի շաբաթ առաջ սկսեց հետաքննել Վիկտոր Պոնտայի գործը, նախագահ Կլաուս Յոհաննիսը հորդորեց Պոնտային հրաժարական տալ, սակայն վերջինս հրաժարվեց: Հետաքննիչները համոզված են, որ կան բավարար հիմքեր վարչապետին պաշտոնական մեղադրանք ներկայացնելու համար:
Վերջին տարիներին հարյուարվոր բարձրաստիճան պաշտոնյաներ մեղադրվել են դրամաշորթության մեջ, որոնցից շատերը պնդում են, թե իրենց դեմ հարուցված գործերը քաղաքականորեն մոտիվացված են:
Պատրաստեց Լիլի Բադալյանը