Ֆինանսների նախարարությունը Դիլիջանում գտնվող նախարարության ուսումնական կենտրոնի վերակառուցման 5-րդ փուլի համար շինարարական ծառայությունների վերաբերյալ պայմանագիր է կնքել «Սահակյանշին» ընկերության հետ, որի արժեքը կազմում է 1 միլիարդ 905 միլիոն 437 հազար 651 դրամ (մոտ 4 միլիոն դոլար):
Արդյո՞ք արդյունավետ են եղել պետեկամուտների հավաքագրման ոլորտում կառավարության իրականացրած հակակոռուպցիոն քայլերը. քննարկում Գավառում
Պետական եկամուտների հավաքագրման ոլորտում կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ կառավարությունն իրականացրել է էական քայլեր, որոնք նախատեսված են եղել 2009-2012 թվականների հակակոռուպցիոն ռազմավարությամբ: Սակայն ավելի կարևոր է գնահատել, թե որքանով են այդ քայլերը դրականորեն ազդել տնտեսության զարգացման, աշխուժության վրա: