ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Կարեն Ավագյանը նշված պաշտոնը զբաղեցում է 2012 թվականի մայիսի 31-ից:
Ըստ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի հրապարակած գույքի և եկամուտների տարեկան հայտարարագրի՝ 2013 թվականի ընթացքում ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը հայտարարագրել է 44,948,230 ՀՀ դրամի չափով նյութական միջոցներ, որը հարկային տարվա վերջին աճել է, դառնալով՝ 46,994,800 ՀՀ դրամ:
2013 թվականի ընթացքում պաշտոնատար անձը հայտարարագրել է 7,569,000 ՀՀ դրամի չափով եկամուտ, որից աշխատանքի վարձատրությունը և/կամ դրան հավասարեցված այլ վճարումները կազմել են 4,309,000 ՀՀ դրամ, գույքը (բացառությամբ դրամական միջոցների) օտարելուց ստացված եկամուտը՝ 2,300,000 ՀՀ դրամ, այլ եկամուտները՝ 960,000 ՀՀ դրամ:
Որպես փոխկապակցված անձ, իր եկամուտներն է հայտարարագրել Կ. Ավագյանի մայրը՝ Լիլյա Խաչիկի Զաքարյանը: Վերջինիս դրամական եկամուտները գոյացել են աշխատանքի վարձատրության և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներից, որը կազմում է 360,000 ՀՀ դրամ: