4 մլն դոլար՝ ֆինանսների նախարարության ուսումնական կենտրոնի վերակառուցման համար

Ֆինանսների նախարարությունը Դիլիջանում գտնվող նախարարության ուսումնական կենտրոնի վերակառուցման 5-րդ փուլի համար շինարարական ծառայությունների վերաբերյալ պայմանագիր է կնքել «Սահակյանշին» ընկերության հետ, որի արժեքը կազմում է 1 միլիարդ 905 միլիոն 437 հազար 651 դրամ  (մոտ 4 միլիոն դոլար):

60 էջից բաղակացած պայմանագիրը կնքվել է այս տարվա ապրիլի 18-ին և նախատեսում է աշխատանքների և ծառայությունների դիմաց վճարում մինչև 2015-ի ավարատը: Ուսումնական կենտրոնի վերակառուցման այս փուլի ֆինանսավորումը կատարվելու է ֆինանսների նախարարության արտաբյուջետային միջոցների հաշվին:Untitled

Իրավաբան.net

Իրազեկումներ

Իրադարձություններ